Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեկ ընտանիք՝ երկու երեխա Չինաստանում

Մեկ ընտանիք՝ երկու երեխա Չինաստանում
29.12.2013 | 21:51

Չինաստանում պաշտոնապես մեղմացվել է ծնելիության սահմանափակումը: Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի անդամները բանաձև են ընդունել, որով ընդլայնվել է այն ընտանիքների ցանկը, որոնք կարող են երկրորդ երեխան ունենալ: Երկու երեխա կարող են ունենալ այն ընտանիքները, որտեղ ծնողներից մեկը քույրեր ու եղբայրներ չունի: Նաև այն ընտանիքները, որտեղ առաջին երեխան աղջիկ է: «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը Չինաստանում գործում է արդեն 30 տարի: Արգելքի մեղմացման պատճառներից մեկը երկրում տղաների թվի աճն է՝ կանանց համեմատությամբ, որ պատճառ է դառնում հարևան երկրներից հարսնացուներ բերելու:

Դիտվել է՝ 1899

Մեկնաբանություններ